«Չելսին» հաստատել է Մարինա Գրանովսկայայի հեռանալը ակումբից, իսկ ակումբի նոր սեփականատեր Թոդդ Բոլին տրանսֆերային բիզնեսը կվերցնի իր վրա:
«Կապույտները» հայտարարություն են տարածել չորեքշաբթի օրը, որով հաստատել են մի շարք փոփոխություններ ակումբի ղեկավար կազմում:
«Չելսին» նոր մարզական տնօրեն կփնտրի, իսկ Գրանովսկայան հեռանում է այստեղ անցկացրած 20 տարիներից հետո:
Նա Ռոման Աբրամովիչի ժամանակաշրջանի առանցքային ներկայացուցիչներից մեկն էր և ձեռք է բերել ֆուտբոլի ամենակոշտ բանակցողներից մեկի համբավը:
«Բյոլին կկատարի սպորտային տնօրենի պարտականությունները մինչև այն պահը, քանի դեռ ակումբը չի գտնի մշտական փոխարինողի, որը կշարունակի ակումբի աշխատանքները այս տրանսֆերային պատուհանում նպատակներին հասնելու ուղղությամբ», — ասված է «Չելսիի» հայտարարության մեջ:
Գրանովսկայան հասանելի կմնա «Չելսիի» համար այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի օգնի ակումբին խոշոր անցման շրջանում:
«Մենք շնորհակալ ենք Մարինային բազմամյա գերազանց աշխատանքի համար ու լավագույնն ենք մաղթում նրան ապագա նախաձեռնություններում», — ասել է Բյոլին:
Boelhy — Clearlake Capital կոնսորցիումի բոլոր առաջատար ներկայացուցիչներն ընդգրկվել են «Չելսիի» տնօրենների խորհրդի կազմում, քանի որ լոնդոնյան ակումբի նոր դարաշրջանը շարունակում է թափ հավաքել:
«Իբրև «Չելսի» ֆուտբոլային ակումբի պահապաններ՝ մենք մեկնարկում ենք մեր երկարաժամկետ տեսլականի ու պլանի իրագործմանը: Աշխատելով միասին՝ կողք կողքի, մենք ջանասիրաբար ձգտելու ենք հաղթանակի ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մեզ համար այդ ուժեղացումը սկսված է», — ասվում է Բյոլիի հայտարարության մեջ:
«Չելսիի» ղեկավար կազմում ընդգրկվել են նաև Clearlake-ի ղեկավարները՝ Բեհդադ Էգբալին ու Խոսե Ֆելիսիանոն, «ԼԱ Ջորջեսի» համասեփականատեր Մարկ Ուոլտերը, շվեյցարացի մագնատ Հանսյորգ Վիսսն ու բրիտանացի մագնատ Ջոնաթան Գոլդշտեյնը, ինչպես նաև երաժշտական ինդուստրիայի ղեկավար Բարբարա Չարոնեն ու Դենիել Ֆինկելշտեյնը: