Մայիսի 28-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության «Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ» եզրափակիչ հանդիպումը: Ձեզ ենք ներկայացնում թիմերի հավանական մեկնարկային կազմերը.
- «Լիվերպուլ»
Դարպասահապ — Ալիսոն: Բրազիլացին այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում չորս անգամ անառիկ է պահել սեփական դարպասը և ընդամենը մեկ «չոր» խաղ և Ալիսոնը կհավասարվի «Չելսիի» դարպասպահ Էդուարդ Մենդիին:
- Աջ պաշտպան — Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ: Կրեատիվ մաեստրոն կարող է կարևոր դեր ունենալ Մադրիդի «Ռեալի» պաշտպանական վերջին գծին մեկ կամ երկու սխալ թույլ տալու համար:
- Կենտրոնական պաշտպան — Ջոել Մատիպ: Իբրահիմա Կոնատեն անցյալ անգամ «Գայլերի» հետ խաղում չտպավորեց և պետք է վերադառնա պահեստայինների նստարան:
- Կենտրոնական պաշտպան — Վիրջիլ վան Դեյկ: Հոլանդիայի հավաքականի պաշտպանը բավականաչափ մարզավիճակ է ձեռք բերել «Վուլվսի» դեմ խաղում պահեստայինների նստարանին նստելուց հետո և պետք է պատրաստ լինի եզրափակիչը առաջին րոպեից սկսելու համար:
- Ձախ պաշտպան — Էնդի Ռոբերտսոն: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա իր լավագույն մարզավիճակում չէր, բայց ինչ-որ կերպ նրան հաջողվում է շրջել իրավիճակը:
- Հենակետային կիսապաշտպան — Ֆաբինյո: Ֆաբինյոն ապաքինվում է վնասվածքից, բայց վերադարձել է մարզումներին և պետք է պատրաստ լինի խաղալուն:
- Կենտրոնական կիսապաշտպան — Ջորդան Հենդերսոն: Բրազիլացու վերադարձը պետք է թույլ տա Հենդերսոնին մի փոքր առաջ շարժվել կիսապաշտպանությունում։
- Կենտրոնական կիսապաշտպան — Նաբի Կեյտա: Տիագոն պայքարում է աքիլեսյան վնասվածքի հետ, որը թեև լուրջ չէ, բայց կարող է խանգարել նրան մեկնարկային կազմում հանդես գալու համար:
- Աջ վինգեր- Մուհամեդ Սալահ: Վերջին խնդիրը վնասվածքի հետ է կապված: Սալահը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում և գոլ խփեց «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում, ուստի ամեն ինչ ցույց է տալիս, որ նա եզրափակչում կանցկացնի 90 րոպե:
- Հարձակվող — Սադիո Մանե: Հարցը միայն այն է՝ Մանեն կխաղա կենտրոնում, թե եզրում:
- Ձախ վինգեր — Լուիս Դիաս: Վերջինս դառնում է «Լիվերպուլի» հարձակման գծի երկրորդ աստղը, որը կարող է հատկապես կարևոր լինել, քանի որ Մանեն հրաժարվում է քննարկել իր ապագան:
«Ռեալի Մադրիդ»
- Դարպասապահ — Տիբո Կուրտուա: Բելգիացին ևս 4 անգամ կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը և պետք է ևս մեկը՝ Էդուարդ Մենդիին առաջատարի դիրքում հավասարվելու համար:
- Աջ պաշտպան — Դանի Կարվախալ: Լրացուցիչ օգնության կարիք կունենա, քանի որ նա փորձելու է կանգնեցնել Սադիո Մանեին և Լուիս Դիասին:
- Կենտրոնական պաշտպան — Էդեր Միլիտաո: Բրազիլացուց սպասելիքները վերջերս մի փոքր աճել են, բայց Միլիտաոն դեռ կարող է տպավորել այս մրցաշրջանում իր ելույթներով:
- Կենտրոնական պաշտպան — Դավիթ Ալաբա: Ալաբային վերջին շաբաթների ընթացքում անհանգստացրել է վնասվածքը, սակայն սպասվում է, որ նա եզրափակչին պատրաստ կլինի:
- Ձախ պաշտպան — Ֆերլան Մենդի: Մենդին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հակապատկերն է, ում որակներն ավելի շատ արժանանում են գովասանքի հարձակվողական գործողությունների համար:
- Հենակետային կիսապաշտպան — Կազեմիրո: Ընդդեմ Ֆաբինյոյի խաղը շատ քննարկումների առիթ կստեղծի:
- Կենտրոնական կիսապաշտպան — Լուկա Մոդրիչ: Էդուարդո Կամավինգան սենսացիա էր այս մրցումներում, բայց երիտասարդը երբեք չի փոխարինի Մոդրիչին այս խաղարկությունում:
- Կենտրոնական կիսապաշտպան — Թոնի Կրոս: Գերմանացին խաղադաշտից դուրս բերվեց «Բետիսի» հետ խաղի ընդմիջմանը, որպեսզի պաշտպանի իր ծերացող ոտքերը:
- Աջ վինգեր — Ֆեդերիկո Վալվերդե: Ակնհայտ է, որ նա եզրային հարձակվող չէ, բայց Վալվերդեն սենսացիա է եղել որպես լայն խաղացող կիսապաշտպան, և նրա էներգիան վճռորոշ կլինի «Լիվերպուլի» արագ խաղարկումների դեմ: Սպասում ենք, որ Ռոդրիգան խաղը կսկսի պահեստայինների նստարանից:
- Կենտրոնական հարձակվող — Կարիմ Բենզեմա: 15 գոլ այս մրցաշրջանում ընդամենը 11 խաղում: Ամեն ինչ ասված է:
- Ձախ վինգեր — Վինիսիուս Ջունիոր: Երիտասարդ հարձակվողը կփորձի վերականգնել Ալեքսանդր-Առնոլդի պաշտպանական թուլությունների վերաբերյալ մտահոգությունները, ինչպես դա արեց Անդրեաս Քրիստենսենի հետ «Չելսիի» հետ խաղում: