«Լիվերպուլը»` Անգլիայի գավաթակիր. Կլոպն առաջինը բարձրացրեց Անգլիայի գավաթը

Երրորդ եզրափակիչն էր Անգլիայի գավաթի խաղարկության պատմության մեջ, որտեղ հաղթողը որոշվեց հետխաղային 11 մետրանոցներով: Առաջին հինգ հարվածներից հետո մեկական անգամ վրիպեցին Ասպիլիկուետան «Չելսիից» ու Մանեն «Լիվերպուլից»: Որոշիչ եղավ Ալիսոնի սեյվը Մաունթի հարվածից հետո ու Ցիմիկասի դիպուկ հարվածը:  Ի դեպ, մինչ բոլոր դեպքերում հաղթել էր թիմը, որը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք է գրավել («Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2004/05 և «Լիվերպուլ»-«Վեսթ Հեմ»՝ 2005/06):

Սկսած 2007 թվականից առաջին անգամ մրցաշարի պատմության մեջու  եզրափակչի հիմնական ժամանակում գոլեր չեղան: Այդ ժամանակ 116-րդ րոպեին խփած գոլրի շնորհիվ «Չելսիին» հաղթանակ պարգևեց Դիդյե Դրոգբան:

2000/01 մրցաշրջանից սկսած առաջին անգամ «Լիվերպուլին» մեկ մրցաշրջանում հաջողվեց հաղթել ինչպես Անգլիայի լիգայի գավաթի, այնպես էլ Անգլիայի գավաթի խաղարկություններում: Ի դեպ, այդ ժամանակ նրանք կարողացան հաղթանակ տանել նաև եվրագավաթային խաղարկությունում: «Լիվերպուլից» (8) շատ միայն «Մանչեսթեր Յունայթեդն» (12) ու «Արսենալն» (14) են ավելի շատ հաղթանակ տանել այս մրցաշարում:

«Լիվերպուլը» 2006 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ  մրցաշարի հաղթող։ «Չելսին» և «Տոտենհեմն» ունեն ութական գավաթ։

Մյուս կողմից, «Չելսին» կրկնեց հակառեկորդը Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչներում կրած պարտությունների քանակով։ Այժմ դրանք ութն են: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերթոնն» ունեն նույնքան պարտություն:

«Չելսիի» կազմում հաշվետու խաղին հենց սկզբից մասնակցեց Տիագո Սիլվան (37 տարեկան 234 օրական): Բրազիլացին դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը Ստենլի Մեթյուզից հետո (38 տարեկան), որը խաղացել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում մեկնարկային րոպեներից:

Յուրգեն Կլոպը դարձավ առաջին գերմանացի մարզիչը, որի գլխավորած թիմը հաղթեց Անգլիայի գավաթի խաղարկությունում: