Բարի գալուստ ակումբ. Վինիսիուսը միացավ Մխիթարյանին, Մեսսիին ու Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն ընթացիկ մրցաշրջանում խփել է 21 գոլ ու կատարել է 20 գոլային փոխանցում: Գոլ ու գոլային համակարգով նման արդյունքի հասնելն իրոք տպավորիչ է ու այնպես չէ, որ ամեն օր խաղացողները նման ցուցանիշներ են գրանցում: Հակառակը նման բան շատ հազվադեպ է լինում: Բավական է նշել, որ 21-րդ դարում եվրոպական թոփ հինգ լիգաներում խաղացողներին նման բան հաջողվել է ընդամենը 30 անգամ: Ցանկում է նաեւ Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս Դորտոմունդի «Բորուսիայի» կազմում մեկ մրցաշրջանում խփել է 23 գոլ ու կատարել է 32 գոլային փոխանցում:

Հատկանշական է, որ վերոհիշյալ «ակումբի» 30 տեղից ութը զբաղեցնում է Լիոնել Մեսսին: Նման արդյունքի անցնող դարում չորս անգամ հասել է Լուիս Սուարեսը: Ռոնալդուն  ընդամենը երկու անգամ է նման ցուցանիշ գրանցել ու թերեւս սա պայմանավորված է նրանով, որ ավելի շատ պորտուգալացին նպատակաուղղված է եղել գոլ խփելուն: Երեք անգամ արդյունքը կրկնել է Նեյմարը, երկու անգամ՝ Ֆրենկ Լեմպարդը:

  1. Թիերի Անրի ( «Արսենալ», 2002/03)՝ 32-28
  2. Ռոնալդինյո («Բարսելոնա», 2005/06) — 26-24
  3. Կրիշտիանու Ռոնալդու («Ման. Յուն.», 2006/07) – 23-22
  4. Ֆրենկ Լեմպարդ («Չելսի» , 2006/07) — 21-21
  5. Ֆրնեկ Լեմպարդ («Չելսի», 2008/09) — 20-21
  6. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 2010/11) — 53-27
  7. Նենե («Պարի Սեն Ժերմեն» , 2010/11) — 20-23
  8. Լիոնել Մեսիի («Բարսելոնա», 2011/12)՝ 72-31
  9. Էդեն Ազար («Լիլ», 2011/12) — 22-22
  10. Կարիմ Բենզեմա «Ռեալ Մադրիդ», 2012/13) — 20-21
  11. Մարկո Ռոյս («Բորուսիա» , 2013/14)՝ 23-22
  12. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 2014/15)՝ 58-30
  13. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ», 2014/15)՝59-23
  14. Լուիս Սուարես («Բարսելոնա», 2014/15)՝24-23
  15. Լուիս Սուարես («Բարսելոնա», 2015/16)՝ 58-23
  16. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 2015/16)՝ 39-23
  17. Նեյմար («Բարսելոնա», 2015/16)՝ 31-25
  18. Հենրիխ Մխիթարյան («Դորտմունդ», 2015/16)՝ 23-32
  19. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 2016/17)՝ 54-20
  20. Լուիս Սուարես («Բարսելոնա», 2016/17)՝ 36-20
  21. Նեյմար («Բարսելոնա», 2016/17)՝ 20-26
  22. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 2017/18)՝ 45-20
  23. Լուիս Սուարես («Բարսելոնա», 2017/18)՝ 31-20
  24. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 2018/19)՝ 51-22
  25. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 2019/20)՝ 31-27
  26. Բրունու Ֆերնանդեշ («Ման. Յուն.», 2019/20)՝ 27-22
  27. Ջեյդոն Սանչո («Բորուսիա», 2019/20)՝ 20-20
  28. Կիլիան Մբապե («Պարի Սեն ժերմեն», 2021/22)՝ 35-24
  29. Կրիստոֆեր Նկունկու («Լեյպցիգ», 2021/22)՝ 34-20
  30. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», 2021/22)՝ 21-20