Պիցցա-քաբաբի սիրահարը․ Հալանդը Նորվեգիայում մոռանում է իր խիստ դիետան

Չնայած խիստ սննդակարգ պահելուն՝ Էրլինգ Հալանդը չի կարողանում դիմակայել թթվաշ-քաղցրահամ հավին, երբ վերադառնումէ Նորվեգիա՝ ընտանիքին այցի։

Wen Hua House չինական ռեստորանի սեփականատեր Հուի Չժու Վանը պատմել է Հալանդի սիրելի ճաշատեսակների մասին։

«Էրլինգը մեծացել է այս ռեստորանում, նա մանկուց գալիս է այստեղ իր ընտանիքի հետ։ Երբ նա գալիս է Բրյուն, անպայման գալիս է մեզ մոտ ու պատվիրում իր սիրելի ուտելիքները՝ թթվաշ-քաղցրահամ հավ կամ բադ։

Նա միշտ շատ բարեհամբույր է ու համեստ, զարմանալի է մտածելը, որ նա այդքան հայտնի ֆուտբոլիստ է։ Հաճախ մարդիկ նրան ճանաչում են ռեստորանում, և նա միշտ ժամանակ է գտնում ինքնագիր բաժանելու և երկրպագուների հետ լուսանկարվելու։

Նա մեզ իր մարզաշապիկներից է նվիրել, որոնցից մեկը շրջանակի մեջ մեր ռոստորանում է։ Մենք շատ ենք հպարտանում նրանով ու այն բանով, թե ինչերի է հասել նա»։

Եվս մի ռեստորան, ուր Հալանդն այցելում է Նորվեգիայում եղած ժամանակ՝ Yummy Time-ն է, որտեղ, սեփականատիրոջ խոսքով, 21-ամյա ֆուտբոլիստը սիրում է երես տալ ինքն իրեն՝ պատվիրելով պիցցա-քաբաբ, որը մոտավորապես նորվեգական ֆիրմային ճաշատեսակ է։

Դեռևս 2019-ին Հալանդի հայրը հավաստիացրել էր, որ իր որդին այքան է հիացել 34 տարեկանում Կրիշտիանու Ռոնալդուի դիմացկունությամբ, որ որոշել է հետևել պորտուգալացու սննդակարգին։ Այդուհանդերձ, անձամբ ֆուտբոլիստն էլ խոստովանել է, որ հայրենի քաղաքում լինելիս խորոված է ուտում․

«Ես շատ եմ սիրում խորոված։ Դա չի նշանակում, թե անընդհատ ուտում եմ այն։ Խորոված ուտում եմ տարվա մեջ մի քանի անգամ, երբ իմ հարազատ քաղաքում եմ»։