Որքան շահավետ է Հալանդի գործարքը

Ակնհայտ է, թե որքան հեռուն են գնացել տրանսֆերային արժեքները ֆուտբոլում, որ 51 միլիոն ֆունտը կարելի է համարել շահավետ գործարք, բայց դժվար է պնդել, որ դա չի վերաբերում Էրլինգ Հալանդին։

«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» գոլահարի տեղափոխության պայմանները, և talkSPORT-ի աղբյուրները հաստատել են, որ տրանսֆերի համար վճարված գումարը ցածր է նախապես հայտարարված 63 միլիոն ֆունտից։

Հազվադեպ կարելի է տեսնել այդքան տաղանդավոր ֆուտբոլիստի, որը հասանելի է այդպիսի մրցունակ արժեքով, քանի որ այդպիսի ֆուտբոլիստները, ինչպես օրինակ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն է, ապացուցում են, որ էլիտան սովորաբար հասանելի է միայն ազատ գործակալի կարգավիճակում։

Եվ, ինչպես անցած ամառ ցույց տվեց ՊՍԺ-ն, ստորագրելով Լիոնել Մեսսիին, Սերխիո Ռամոսին, Ջանլուիջի Դոնարումային ու Ջորջինյո Վեյնալդումին, անգամ անվճար տեղափոխվածները էժան չեն նստում։

Աշխատավարձերն ու գործակալների հոնարարները չափազանց ուռճացնում են ցանկացած գործարք, բայց Հալանդի աշխատավարձը նրան միևնույն հարթակի վրա է դնում «Սիթիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի՝ Կևին Դե Բրույնեի հետ։

Ցանկացած տրանսֆեր իր մեջ ռիսկ ունի, և այս մրցաշրջանում Հալանդի վնասվածքների հետ կապված մտահոգիչ պատմությունը կարող է անհանգստության պատճառ լինել, բայց անգամ այդ դեպքում դժվար է պատկերացնել, որ 51 միլիոն ֆունտը դիտարկվում է որպես որևէ այլ բան, քան թալան։

Սակայն մի շարք գերաստղերի համար դա ամենևին այդպես չէ, քանի որ հարձակվողների ցանկը շատ ավելին արժե, քան Հալանդը։

Ֆուտբոլիստներից մեկը, որը տեսել է, թե ինչպես է վնասվածքը խանգարել իր փայլուն տեղափոխությանը, Ֆերնանդո Տոռեսն է, որը «Լիվերպուլից» «Չելսի» տեղափոխվեց ավելի քան 10 տարի առաջ, 1 միլիոնով պակաս գումարի դիմաց, քան Հալանդը։ Տոռեսն իսկապես օգտակար եղավ «կապույտների» համար, չնայած այն բանին, որ չարդարացրեց սպասելինքերը, բայց դա չի կարելի ասել մի շարք շատ ավելի թանկարժեք ձեռքբերումների մասին։

Ալվարո Մորատան, օրինակ, «Չելսիի» համար 68 միլիոն ֆունտ արժեցավ 2017 թվականին և մնաց ընդամենը մեկ ու կես մրցաշրջան, նախքան վարձավճարով կտեղափոխվեր, իսկ հետո կվաճառվեր «Ատլետիկոյին»։

Մի շարք հաղորդագրություններում հավաստիացվում է, որ «Չելսին» Էդեն Ազարին «Ռեալին» վաճառել է 150 միլիոն ֆունտ կամ ավելի գումարի դիմաց, իսկ վնասվածքներն ու վատ մարզավիճակը բելգիացուն ցույց տվեցին, թե ինչպես են նվազում հաջողության շանսերը։

Անցած ամառ նա «Չելսիին» միացավ 97,3 միլիոն ֆունտով, ինչը մի քիչ է գերազանցում այն գումարը, որ «Սիթին» վճարեց Ջեք Գրիլիշի համար նույն տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Չնայած այս երկուսի արժեքը կազմում է գրեթե 200 միլիոն ֆունտ, այս մրցաշրջանում նրանք խփել են ընդամենը 10 գոլ, իսկ Հալանդը, հավանաբար, հաջորդ մրցաշրջանում կգերազանցի նրանց։

Եվս մի քանի տրանսֆեր, որոնք Հալանդի համար վճարած գումարը տեղն են դնում.

«Բարսելոնան» 107 միլիոն ֆունտ է վճարել Անտուան Գրիզմանի համար, 105 միլիոն՝ Ֆիլիպե Կոուտինյոյի, 97 միլիոն՝ Ուսման Դեմբելեի և 56 միլիոն՝ Զլատան Իբրահիմովիչի համար։ Եվ 4 ֆուտբոլիստն էլ արագ ապացուցեցին, որ ֆինանսական բեռ են ակումբի համար։

Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կկատարվի հաջորդ մրցաշրջանում, երբ Հալանդն առաջին անգամ հագնի «երկնագույնների» մարզաշապիկը, բայց 51 միլիոն ֆունտի դիմաց գրեթե անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ դա չլինի լավ արժեք, եթե ոչ բացարձակ շահավետ գործարք։