Ալբանացի բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է Բենզեմայի տան գողության գործով

Ինչպես հայտնում է ֆրանսիական BFM TV-ն՝ 2019-ի փետրվարին Կարիմ Բենզեմայի տան գողության գործով Ալբանիայում տեղական ոստիկանների և Ինտերպոլի համատեղ ջանքերով ձերբակալվել է ալբանացի Ալֆրեդ Պրոդանին։ Վերջինս ընտրել էր իրարից տարբեր երկու բնագավառ՝ աշխատանք Ալբանիայի կառավարությունում, մյուս կողմից մասնակից է եղել ֆրանսիացու տան գողությանը։
Ըստ հեռուստաընկերության աղյուրների՝ այդ գործով ձերբակալված կա նաև Իսպանիայում։ Գողությունը տեղի է ունեցել Սուպերկլասիկոյի օրը։

Պրոդանին բացի այս, անցնում է ևս 40 գողության գործերով դեռ 2013 թվականից։ Չնայած նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, բայց, ըստ իսպանական Պերիոդիկո պարբերականի, ապացույցներն անհերքելի են։

Հետաքրքիր միտք է արտահայտել ալբանացի  ընդդիմադիր պատգամավորներից մեկը. «Նա գողություն արեց Բենզեմայի տանը, դրանից հետո նրան նշանակեցին ջրային տնտեսության տնօրեն, պատկերացնում եք ինչ պաշտոն կտային նրան, եթե գողություն աներ Մեսսիի տանը»։