Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆանատները շատ բուռն են տոնել իրենց սիրելի թիմը հաջողությունը Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում: Թիմը սեփական հարկի տակ հաղթեց անգլիական «Վեսթ Հեմին» (1:0, 2:1) ու անցած 42 տարում առաջին անգամ դուրս եկան եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ:
Պատասխան խաղի եզրափակիչ սուլիչից հետո Ֆրանկֆուրտի մարզդաշտում հավաքված երկրպագուները միանգամից վազեցին խաղադաշտ ու մոտ մեկ ժամ տոնում էին հաղթանակը:
Քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Այնտրախտի» ֆանատները հազարներով ժամանել էին Բարսելոնա ու «Նոու Կամպը» ներկել էին սպիտակ գույնով: Սպասվում է գերմանացի երկրպագուների մեծ հոսք Սեւիլիա, որտեղ կայանալու է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ եզրափակիչ հանդիպումը: Գերմանական լրատվականները գրում են, որ մոտ 50 հազար երկրպագուներ պատրաստ են աջակցել «Այնտարխտին» Սեւիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուանում»:
Scenes at FT when Eintracht Frankfurt reached their first European final in 42 years.
[ via @archiert1 ] #SGEWHUpic.twitter.com/UpKl3xkJ6O
— Modern Football (@ElijahKyama) May 5, 2022