Մարզաշապիկը, որը Մեսսին պարզել էր 500-րդ գոլը Էլ Կլասիկոյում խփելուց հետո, վաճառվել է 450 հազար դոլարով

Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում բազմաթիվ հիշարժան հանդիպումներ է անցկացրել ու գոլեր խփել: Նրա կարիերայի ամենահիշարժան պահերից է 2017 թվականի Սուպերկլասիկոն: Ավելի շուտ այդ խաղում վերջին րոպեին խփած գոլը: Դա նրա կարիերայի 500-րդ գոլն էր: Արգենտինացին հաջողությունը տոնեց հետաքրքիր ձևով: Հանեց մարզաշապիկն ու ցուցադրեց «Մադրիդի» երկրպագուներին:

Մեսսիի այդ մարզաշապիկը վերջերս դրվել էր աճուրդի սոցցանցերում «anishfutbol»-ի կողմից, որին պատկանել է այն:

  • Այն մարզաշապիկն է, որը Լեոն պարզեց այն բանից հետո, երբ խփեց իր 500-րդ գոլը Էլ Կլասիկոյում.- գրել է նա: 

Պարզ է, որ շատերն են շտապել ձեռք բերել այն: Ավելի ուշ մարզաշապիկը վաճառվել է 450 հազար դոլարով: Այս մասին հայտնում է Marca պարբերականը: