Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» հետ, չորս անպատասխան գոլ խփեց մրցակցին ու ժամանակից շուտ հռչակվեց չեմպիոն: Հանդիպումից հետո նորընծա չեմպիոններին հանձնվեց բաղձալի գավաթը: Չեմպիոնությունը թիմակիցների հետ տոնելու շտապեցին վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, բոլորը կարճ ասած բացի Գարեթ Բեյլից:
Ուելսին անգամ չէր ժամանել «Սանտիագո Բեռնաբեու»՝ հետևելու թիմակիցների խաղին ու տոնելու նրանց հետ չեմպիոնությունը:
Բեյլը բացակայում էր հայտացուցակից: Նա ուրբաթ օրը հայտնել էր, որ վավեր ունի մեջքի շրջանում և ինչպես Կլասիկոյի օրը, այս անգամ ևս մնացել էր տանը: Անգամ մարզադաշտ չէր ժամանել: Իսպանական Marca պարբերականը Բեյլի այս քայլը շատ վատ բառերով է որակել:
Լրիվ հակառակն եղավ օրինակ Էդեն Ազարի պարագայում: Բելգիացին մարզադաշտում էր ողջ ընտանիքի ուղեկցությամբ: Չնայած նրան, որ շատ քիչ էր խաղացել, երեխաների հետ ժամանել էր ստադիոն, որպեսզի վայելի երեկոն: Տեղում էին որակազրկված ու վնասվածք ունեցող ֆուտբոլիստները՝ Յովիչը, Նաչոն ու Միլիտաոն: Բոլորը միասին էին, չկար միայն Բեյլը:
Ֆուտբոլիստը գրառում է արել թվիթերում՝ նշելով. «Հիասթափված եմ, որ չեմ կարողանա մասնակցել տոնակատարությանը երեկոյան մեջքի ուժեղ ցավի պատճառով: Հպարտ եմ թիմով, որը նվաճեց տիտղոս: Վայելեք այս երեկոն, տղաներ»:
CAMPEONES 🏆💪🏼
So disappointed that I’m not able to be part of the celebrations this evening due to a bad back spasm but really proud of the team for winning the title! Enjoy tonight boys! #HalaMadrid pic.twitter.com/RbXttKwHSE
— Gareth Bale (@GarethBale11) April 30, 2022