Պելեն կրկին հիվանդանոցում է․ ի՞նչ վիճակում է ֆուտբոլի արքան

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Պելեն երկուշաբթի օրը հոսպիտալացվել է, բայց նրա վիճակը կայուն է, և նա մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցոցից։

Israelita Albert Einstein հիվանդանոցի հայտարարության մեջ ասվում է, որ Պելեն պետք է շարունակի բուժումը հաստաղիքի ուռուցքի դեմ։

«Էդսոն Արանտես դու Նասիմենտոն հոսպիտալացվել է Hospital Israelita Albert Einstein՝ շարունակելու համար 2021-ի սեպտեմբերին հայտնաբերված հաստաղու ուռուցքի դեմ բուժումը»։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ լեգենդը իրեն լավ է զգում և շուտով դուրս կգրվի։

«Նրա կլինիկական վիճակը լավ է ու կայուն, հիվանդանոցից դուրս գրումը պետք է կայանա մոտ օրերս»։

Հիշեցնենք, որ փետրվարին Պելեն հոսպիտալացվել էր ու հիվանդանոցում մնացել գրեթե 2 շաբաթ միզուղիների վարակի պատճառով։