«Աստծո ձեռքը». աուկցիոները սպասում է հետագա առաջարկներին

Sotheby’s աուկցիոները սպասում է հետագա առաջարկներին Դիեգո Մարադոնայի օրիգինալ մարզաշապիկի համար, որն արգենտինացին կրել է 1986-ի Աշխարհի առաջնության ժամանակ։

Սպասվում է, որ մարզաշապիկը կվաճառվի ցնցող գումարով՝ ավելի քան 7 միլիոն դոլար։ Մարզաշապիկը, որով Մարադոնան խփել է իր հանրահայտ «Աստծո ձեռքը» գոլը Անգլիայի ընտրանու դարպասը, ապրիլի 20-ին դրվել է աճուրդի։ Աճուրդի մեկնարկից ընդամենը մեկ օր անց արդեն ստացվել է 4 միլիոն ֆունտի առաջարկ։ Աճուրդը կտևի մինչև մայիսի 5-ը։

ԱԱ-1986-ի կիսաեզրափակչի խաղից հետո Մարադոնան մարզաշապիկով փոխանակվել է Սթիվ Հոջի հետ։