«Էվերթոնի»՝ երեխաների նկատմամբ սեռական հանցագործության կասկածանքով անցած տարի ձերբակալված, ամուսնացած ֆուտբոլիստի կալանքը երկարաձգվել է մինչև ամառ այն բանից հետո, երբ ակումբը նրան հեռացրել է թիմից։
Ֆուտբոլիստը, որի անձը չի հրապարակվում, կալանքից դուրս կգա առաջիկա հուլիսին՝ ձերբակալվելուց և ակումբից անմիջապես հեռացվելուց 1 տարի անց։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները կալանքը երկարաձգելու մասին հայտ են ներկայացրել, որն այժմ հաստատվել է դատախազության կողմից։
Ֆուտբոլիստի վերաբերյալ «Էվերթոնը» հայտարարել է․
««Էվերթոնը» կարող է հաստատել, որ ոստիկանական հետաքննության ընթացքում հեռացրել է ֆուտբոլիստի։ Ակումբը շարունակում է աջակցել իշխանություններին հետաքննության գործընթացում և որևէ այլ հայտարարություն առաջիկայում չի անի»։