«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ավտովթարի է ենթարկվել, հայտնում է Evening Standard-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Նշվում է , որ պատահարի հետևանքով Ֆերնանդեշը վնասվածքներ չի ստացել և կմասնակցի թիմի մարզմանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ԱՊԼ-ի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Լիվերպուլի» կողմից։