«Բրեստ»-«Նանտ» հանդիպումը երկու անգամ դադարեցվել է, տրիբունաներում տիրող անկարգությունների պատճառով

Լիգա 1-ի 31-րդ տուրի շրջանակում կայացած «Բրեստ»-«Նանտ» խաղում (1։1) հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված երկու անգամ դադարեցրել է հանդիպումը տրիբունաներում տիրող անկարգությունների պատճառով։

Տեղեկացնենք, որ երկու թիմերն էլ գտնվում են մրցաշարային աղյուսակի միջնամասում։ «Բրեստը» վաստակած 39 միավորով գտնվում է 12-րդ հորիզոնականում, իսկ «Նանտը» վաստակած 46 միավորով 9-րդ հորիզոնականում։