Ինչու է Հոլանդը բացառել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը

Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Էրլինգ Հոլանդը կլինի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը և, ամենայն հավանականությամբ, խոսքը նրան ձեռք բերելու համար «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Ռեալի» միջև ուղիղ պայքարի մասին է։ Իսկ նորվեգացու որոշումը կհիմնվի խաղադաշտում հնարավոր հաջողության վրա։

«Ման․ Սիթին» այնքան հսկայական միջոցներ ունի՝ համադրված ժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքների հետ, որ Հոլանդին գրեթե երաշխավորված կլինի ԱՊԼ-ի մի քանի չեմպիոնություն, եթե պայմանագիր ստորագրի «երկնագույնների» հետ։ Բացի դրանից, ESPN- հրապարակած հոդվածում ենթադրվում է, որ Հոլանդը ժխտում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ցանկացած հնարավորություն, իսկ պատճառը նրանց՝ խոշոր տիտղոսներ նվաճելու անկարողությունն է։

Հոդվածում նաև ասվում է, որ չնայած «Յունայթեդը» նրանով հետաքրքրված թիմերից մեկն էր դեռևս «ՌԲ Զալցբուրգում» խաղալու ժամանակներից, 21-ամյա ֆուտբոլիստն այժմ չի վստահում «կարմիր սատանաների» սպորտային նախագծին։

Մինո Ռայոլան տեղեկացրել է ՄՅՈՒ-ին, որ Հոլանդը զգում է՝ ակումբը չի կարող համապատասխանել իր ամբիցիաներին։

ESPN-ը հավաստիացնում է, որ ՄՅՈՒ-ն պատրաստ է եղել անել նույնպիսի առաջարկ, ինչ «Ռեալը» կամ «Մանչեսթեր Սիթին», բայց այդ երկու ակումբների մարզական պլանները ՄՅՈՒ-ին դուրս են մեղել պայքարից։

«Ման․ Սիթին» Հոլանդին կդարձնի ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Քաղաքայինները» երկար տարիներ զգուշավոր էին աշխատավարձերի բյուջեի հարցում՝ առաջարկելով պարգևավճարի տեսքով խթան, ոչ թե բարձր բազային աշխատավարձ, սակայն կա ենթադրություն, որ ակումբը պատրաստ է Հոլանդին առաջարկել աշխատավարձ, որը նրան կդարձնի Անգլիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Daily Mail-ը հայտնում է, որ «քաղաքայինները» Հոլանդի հիմնական հավակնորդն են, չնայած «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը առաջվա պես հույս ունի, որ նորվեգացին 2022/23 մրցաշրջանում կխաղա Կիլիան Մբապեի հետ։