Ի՞նչ էր երազում Ռոնալդուն «Սպորտինգում» խաղալիս

Վիտալի Կուտուզովը պատմել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Սպորտինգում» վաղ տարիների մասին։ Բելառուս ֆուտբոլիստը պատմել է լավագույնը լինելու Ռոնալդուի ձգտման մասին, որը դրսևորվում էր անգամ 17 տարեկան հասակում։

«Մենք երկու երեխա էինք չեմպիոնների թիմում, որոնք հաղթել էին ամեն ինչ։ Նա 17 տարեկան էր, ես՝ 21։ Նա ինձ հարցնում էր «Միլանի» և այն մասին, թե ինչպիսին է նման կարգի ֆուտբոլիստների հետ մարզվելը։

Նա միշտ ցանկանում էր գոլեր խփել, չնայած, հիմա նա ուրիշ ֆուտբոլիստ է», — ասել է Կուտուզովը Ջանլուկա Դի Մարցիոյին տված հարցազրույցում։

Ռոնալդուն ու Կուտուզովը մտերիմ հարաբերություններ են ունեցել, և բելառուս ֆուտբոլիստը հիշել է, թե ինչ հուզմունքով էր Ռոնալդուն մարզման գնացել իր առաջին մեքենայով։

«Մենք շատ անգամ միևնույն սենյակում էինք ապրում։ Ես հիշում եմ՝ երբ նա գնեց իր առաջին մեքենան՝ Mercedes, որն անգամ վարել չգիտեր։ Բայց նրա գոհունակությունը, որ մարզման է եկել իր իսկ գնած մեքենայով, անհավանական էր»։