«Այնտրախտը» գերմանական միակ թիմն է, որը եվրագավաթներում չի պարտվել իսպանական թիմերին

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Այնտրախտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ (1:1): Գերմանական թիմը կրկին չպարտվեց իսպանական թիմին եվրագավաթներում: Ութ անգամ են հանդիպել իսպանական թիմերին և ոչ մի անգամ չեն պարտվել։ Գերմանական ոչ մի ակումբ իսպանական թիմերի հետ խաղերում նման վիճակագրություն չունի։