«Էնֆիլդը» կծափահարեր Բենզեմային. Անչելոտին, Ֆեդեի գործոնը, Հավերցն ու Կուրտուան

Նշվում է՝ Բենզեման գրավեց «Չելսիի» ստադիոնը, սակայն տեղի ֆանատները չունեցան համարձակություն պարտությունն ընդունելու և ֆրանսիացուն ծափահարելու համար: «Ստեմֆորդ Բրիջը» չունի «Օլդ Թրաֆրոդի» կամ «Էնֆիլդի» կարգավիճակը, որտեղ ըստ արժանվույն ճանապարհ կդնեին Կարիմին: Իսպանական Marca պարբերականն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» հաղթական երեկոյին «Ստեմֆորդ Բրիջում»:

Ֆրանսիացին ևս մեկ տպավորիչ մրցելույթ ունեցավ Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով հեթ-տրիկ և ու ևս մեկ քայլով մոտեցնելով իր թիմին կիսաեզրափակչին: Արտագնա գոլերի կանոնն այլևս չի գործում, բայց պատասխան խաղից առաջ մադրիդցիները ավելի նախընտրելի դիրքում են:

Մադրիդի «Ռեալը» հաջողության հասավ ոչ միայն շնորհիվ Բենզեմայի, այլ նաև շնորհիվ Կառլո Անչելոտիի, որը խաղաց այն ֆուտբոլիստներով, որոնք պետք է խաղային: Եթե ավելի կոնկրետ, ապա խոսքը վերաբերում է առաջին հերթին Ֆեդե Վալվերդեին:

Ուրուգվայցին պետք է խաղա հենց սկզբից նաև Մադրիդում: Թիմում, որտեղ կադրային բացեր կա, ինչպես կարող է չխաղալ մի ֆուտբոլիստ, որն ի զորու է «ջարդել» խաղային գծերն ու ավարտել հանդիպումը նման բարձր նոտայով:

Բանն այն է, որ վեց օր անց Մադրիդի «Ռեալը» կարող է հայտնվել կիսաեզրափակչում: Ինչպես անցած տարի, երբ մեկ քայլ էր պակասում եզրափակչից: Սա առանց մեծ ձեռքբերումների և հիմա որոշ կասկածներ կան կապված Կիլիան Մբապեին ձեռք բերելու մասով հաջորդ մրցաշրջանի համար:

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման կրկնում է Կրիշտիանու Ռոնալդուի համարները և խոսքը այլմոլորակային Կրիշտիանուի մասին է: Ֆրանսիացին 37 գոլ է խփել 36 խաղում, 11-ը՝ Չեմպիոնների լիգայում:

«Ստեմֆորդ Բրիջում» հիանալի երկու գոլ խփեց, երկուսն էլ գլխի հարվածով, իսկ երրորդը՝ օգտվելով մրցակցի դարպասապահի սխալից: Առաջին գոլը սովորականներից չէր, բայց տպավորիչ ստացվեց: Եթե նաև չհաղթի «Ոսկե գնդակն» այս տարի… հնարավոր չէ ավելի լավ խաղալ, քան նա է հիմա անում:

Վելվերդեի մեկնարկային կազմում լինելն անհրաժեշտություն էր, որի մասին ԱՆչելոտին գիտեր և դա աշխատեց: Ֆեդեն միշտ պետք է խաղա այս «Մադրիդում»: Կարևոր չէ՝ որ դիրքում նա կլինի, կենտրոնում կամ եզրում, նա միշտ իր ներդրումը կունենա:

Ուրուգվայցին լրացուցիչ լիցք էր հաղորդում թիմին սկսած առաջին րոպեից մինչև վերջին րոպեն: Ավելի լավ է չորս կիսապաշտպանով, նույնիսկ եթե ստիպված պետք է մեկին տեղավորել եզրում, քան երեք կիսապաշտպանով: Ֆեդեն հիանալի կատարեց առաջադրանքը: Նա իր լավագույն մարզավիճակում է, Անչելոտին պետք է առավելագույնը քաղի նրանից:

Ինչ վերաբերում է մրցակցին, ապա միակ գոլը խփեց Կայ Հավերցն ու քիչ խնդիրներ չստեղծեց մադրիդցի պաշտպանների համար: Հիանալի ֆուտբոլիստ է, որը եղել է «Սերուցքայինների» դիտակետում: Նրան խնդրում էին սպասել, երբ դեռ Լևերկուզենի «Բայերում» էր, բայց արդյունքում նա գնաց «Չելսի», որտեղ շատ լավ բացվեց անցած մրցաշրջանի կեսին Տուխելի գլխավորությամբ:   Գրեմանացին լավ գոլ խփեց և ըստ ամենայնի կլինի պատասխան խաղի ամենաքննարկվողներից մեկը: Եվրոպայում շատ չեն նման ձախ ոտք ունեցող տաղանդները, ինչպիսին Հավերցն է:

Եթե «Մադրիդի» հարձակման գծում փայլեց Բենզեման, ապա թիկունքում կրկին իր բարձրության վրա էր Տիբո Կուրտունա: Այս երկուսի հետ միասին մադրիցիները դեռ հեռուն կարող են գնալ ընթացիկ մրցաշրջանում: Բելգիացին գրեթե անխոցելի պատնեշ էր՝ կանգնած նույն Հավերցի ճանապարհին: Բավական է նշել նրա թռիչքն ու փրկությունը Ասպիլիկուետայի հարվածից հետո:

Վատ հանդիպում չանցկացրեց Դանի Կարվախալը: Երևի լավագույն խաղն էր մրցաշրջանում: Լավ պաշտպանվում էր և մոտ էր հարձակմանը ու քիչ էր մնում գոլ խփեր առաջին կեսում: Պաշտպանությունում նրա գործը թեթևացրել էր Վալվերդեն, բայց ամեն դեպքում նա լավ հանդես եկավ: Այս Կարվախալը պետք է «Ռեալին», ինչպես նաև Իսպանիային: