Կոնֆերենցիաների լիգա․ «Ռոմայի» հույսը և մյուսները

ՊԱՕԿ — «Գենտ»․ կողմերը լավ մարզավիճակում են

«Գենտը» հաղթել է վերջին 6 խաղերում, բայց ՊԱՕԿ-ին հաղթելը հեշտ բան չէ։ Հույները պարտվեցին փլեյ-օֆֆի առաջին խաղում, բայց դա նրանց միակ պարտությունն է եղել վերջին 20 խաղում։ Հավանականությունը, որ երկու թիմերն էլ կխփեն, գնահատվում է 1.98 գործակցով։

«Պարտիզան» — «Ֆեյենորդ»․ սերբական թիմը կարող է խուսափել պարտությունից

«Պարտիզանը» հաղթել է Պրահայի «սպարտայի» դեմ երկու խաղերը, և չնայած «Ֆեյենորդը» արժանի մրցակից է ի վերջո այս վիճակահանությունից դուրս գալու համար, առաջին խաղում շանսերը ցածր են։ «Ֆեյենորդը» չի հաղթել վերջին երկու խաղերում։ Տանտերերի հաղթանակի հավանականությունը 1․74 գործակից ունի։

«Սլավիա» — ԼԱՍԿ Հերթական հաղթանակ «Սլավիայի» համար

Պրահան ներկայացնող ակումբը 6 անընդմեջ հաղթանակ է տարել, այդ թվում՝ «Ֆեներբահչեի» դեմ երկու հաղթանակները։ ԼԱՍԿ-ը վերջին 8 խաղերից միայն մեկում է հաղթել։ Ուստի տնային հաղթանակն ու երկու թիմերն էլ կխփեն՝ գնահատվում է 3.75 գործակցով։

«Վիտեսս» — «Ռոմա»․ Տեմմի Աբրահամը գտել է մարզավիճակը

Դանդաղ մեկնարկից հետո Տեմմի Աբրահամն իսկապես սկսում է օգուտ բերել «Ռոմային»։ Նա 20 գոլ է խփել 36 խաղում, այդ թվում՝ 6 գոլ ԿԼ 7 խաղում։ Հաշվի առնելով, որ «Վիտեսը» 20 գնդակ է բաց թողել վերջին 8 խաղում, Աբրահամը կարող է խփել, իսկ դա ստացել է 2,7 գործակիցը։

Բոդո/Գլիմտ — ԱԶ Ալկմաար․ Սա խոստանում է բեկումնային խաղ լինել

«Գլիմտը» տպավորել է այս մրցաշարում «Ռոմայի» ու «Սելտայի» դեմ իր արդյունքներով, իսկ վերջերս «Այաքսից» կրած պարտությունը միակն էր 22 խաղում։ Գոլեր կլինեն, իսկ 2.5-ից շատը գնահատվում է 1.76 գործակցով։

«Լեսթեր» — «Ռեն»․ ֆրանսիացիները կկանգնեցնեն «աղվեսներին»

Վերջին երկու խաղերում «Լեսթերն» անառիկ է պահել դարպասը, բայց կարող է դժվար լինել այդ տենդնեցը պահելը «Ռենի» դեմ խաղում, որը վերջին 5 խաղերից միայն մեկում է պարտվել։ Սա խոստանում է լինել հերթական դիտարժան խաղը, որում 2.5-ից շատ գոլը գնահատվում է 1,71 գործակցով։

«Մարսել» — «Բազել»․ ֆրանսիացիները կհաղթեն տանը

«Մարսելը» պետք է առավելագույնս օգտագործի իր տնային առավելությունը «Բազելի» դեմ խաղում, որը վերջին 6 խաղերում ընդամենը 2 հաղթանակ է տարել։ Այնուամենայնիվ, «Մարսելի» մարզավիճակն այնքան էլ համոզիչ չէ։ Ֆրանսիացիների հաղթանական ու երկու թիմերի՝ խփելու հավանականությունը գնահատվում է 3.3 գործակցով։

ՊՍՎ — «Կոպենհագեն»․ ՊՍՎ-ն կշարունակի հաղթարշավը

ՊՍՎ-ն անպարտելի է արդեն 8 խաղ և պետք է առավելություն վերցնի կոպենհագենյան թիմի նկատմամբ, երը հաղթել է միայն բավականին թույլ թիմում հայտնված լինելու շնորհիվ։ ՊՍՎ-ի վերջին 8 խաղերից 6-ում խփվել է առնվազն 3 գոլ, և կարելի է հույս ունենալ տնային հաղթանակի և տոտալ 2,5-ից շատի, ինչը գնահատվում է 2.38 գործակցով։