Երկչոտ Լեմպարդ, քամուն տված փողեր և անդունդի եզրին հայտնված «Էվերթոն»

GQ ամսագրի համար «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի ֆոտոշարքի համար ընտրված ժամանակը, մեղմ ասած, բոլորովին հաջող չէ։ Նա «նորաձևությունը վերադարձնում է ֆուտբոլ», — ասված է հոդվածի վերնագրում, իսկ հոդվածում ֆուտբոլիստն իրեն ներկայացնում է իբրև շքեղության ստանդարտների կրող։ Իսկ թե ինչ կա խաղադաշտում․ Դոմինիկը գոլ չի խփել օգոստոսից ի վեր։

Ակումբը ձեռք բերելու պահից ի վեր՝ 6 տարի, Ֆարհադ Մոշիրին 500 միլիոն ֆունտ է ծախսել ֆուտբոլիստների վրա, բայց՝ անիմաստ ու առանց ռազմավարության։ «Էվերթոնի» այժմյան կազմն իրենից ներկայացնում է, ինչպես ասվել է «Երբ գալիս է շաբաթը»-ի՝ վերջերս արված մի վերլուծության մեջ, իրենից ներկայացնում է «Ֆրանկեյնշտեյնի կոմպոզիացիան»՝ 8 մենեջերներով և 2 ֆուտբոլային տնօրենով։

2016-ի ի վեր 20 միլիոն ֆունտից ավելի արժեքով ձեռք բերված ֆուտբոլիստների ցանկը ամեն ինչ ասում է «Էվերթոնի» վիճակի մասին․ Դեյվի Կլասսենը, Ջենկ Թոսունը, Թեո Ուոլքոթը, Յաննիկ Բոլազին, Մորգան Շնայդերլինը, Ալեքս Իվոբին, Անդրե Գոմեշը, Ժան-Ֆիլիպ Գբամինը և Մոյզե Քինը։

«Էվերթոնն» այժմ Պրեմիեր լիգայում գոյությունը պահպանելու պայքար է մղում։ Վատ չէր լինի, եթե Ֆրենկ Լեմպարդը պատրաստվեր փրկիչ դառնալու։ Նա բոլորովին այդպիսին չի թվում։ Նրա ֆուտբոլիստներից ոմանք կարծում են, որ չկա խաղի հետևողական պլան և հստակ հաղորդակցություն։ «Չելսիում» նրա նախկին ֆուտբոլիստներից շատերը զգում էին նույն բանը։

Նրա թիմի կազմի ընտրության փոփոխությունները չօգնեցին։ Տարօրինակ կառչածություն կար 3-4-3 սխեմային, որը նրանց պաշտպանության գիծը չափազանց խոցելի էր դարձրել։

«Էվերթոնն» ակնհայտորեն կարիք ուներ լավ կենտրոնական պաշտպանի ու կիսապաշտպանի, բայց դրա փոխարեն ձեռք բերեցին երկու ենթադրյալ տաղանդավոր ֆուտբոլիստի՝ Դելե Ալիին ու Դոննի վան դե Բեկին։ Ոչ մեկը, ոչ մյուստ իրավիճակը չփոխեցին։

«Էվերթոնին» չեն բավականացնում համալրումներն այն դիրքերում, որտեղ կարիքը կա։ Նրանք հաճախ են զիջում աջ եզրում, որտեղ 33-ամյա Սիմուս Կոուլմանին չի բավականացնում նախկին հզորությունը։ 20-ամյա աջ պաշտպան Նաթան Փաթերսոնը, որի համար ակումբը հունվարին 12 միլիոն ֆունտ վճարեց «Ռեյնջերսին», չի խաղացել առաջնությունում ոտնաթաթի վիրահատության պատճառով։

Պաշտպանության կենտրոնում չի կարելի հույս դնել Յեռի Մինայի վրա, իսկ Մեյսոն Հոլգեյթը վաղուց առաջվանը չէ, և թիմը չի կարողանում պաշտպանվել ստանդարտ իրավիճակներում։ Լավ ղեկավարությունը Մոշիրիին կհորդորեր վերադարձնել Դեյվին Մոյեսին։

Կալվերտ-Լևինը, որը՝ ըստ Լեմպարդի խոսքերի, լիարժեք ապաքինումից հետո ավելի լավ տեսք ունի, GQ-ին տված հարցազրույցում ասել է, որ դրական տրամադրվածություն ունի։ «Դու ընդամենը մի կյանք ունես»,- ասել է նա։ «Սա իմ կարգախոսներից մեկն է։ Արա այն, ինչը քեզ երջանկացնում է»։

Իսկ «Էվերթոնը» կարիք ունի, որ նա իր այդ կարգախոսը կիրառի նաև ֆուտբոլում։

Նկատենք՝ «Բյորնլիին» վերջին խաղում 3:2 հաշվով պարտությունից հետո «Էվերթոնի» տնօրենների խորհուրդը կհրավիրի արտահերթ ժողով կապված թիմում Լեմպարդի ապագայի հետ: