Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նախօրեին «Ինտերի» Where are you from (Որտեղից ես) հաղորդաշարի ժամանակ նկարել և ցույց է տվել Հայաստանի քարտեզի ուրվագծերը, որտեղ Լեռնային Ղարաբաղը պատկերված է եղել որպես Հայաստանի մի մաս։
Եվ ահա, Report.az-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ կապակցությամբ մտադիր է Մխիթարյանի դեմ բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանը կոչ էր արել բացել «կյանքի ճանապարհը» (Լաչինի միջանցք), որը մեկ ամսից ավել է շրջափակված է մնում ադրբեջանցիների կողմից։