Մոդրիչը կմնա Մադրիդում. Կիսապաշտպանի աշխատավարձը կկրճատվի 10 տոկոսով

Իսպանական «AS» պարբերականի հաղորդման համաձայն՝ Լուկա Մոդրիչը համաձայնեցրել է «Ռեալի» հետ նոր պայմանագրի դրույթները։ Նոր համաձայանգիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ 36-ամյա խորվաթ կիսապաշտպանի աշխատավարձը կկրճատվի 10 տոկոսով։ Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերը նոր պայմանագիրը կկնքեն մրցաշրջանի ավարտին։ Իտալացի մարզիչ Կառլո Անչելոտին գոհ է Մոդրիչի  կատարած աշխատանքից և նրա հետ մեծ հույսեր է կապում։ Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մոդրիչի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը։