«Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Վիլային». Կոուտինյոն՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (VIDEO)

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ասթոն Վիլային»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

6-րդ րոպեին «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը բացեց խաղի հաշիվը: 67-րդ րոպեին պորտուգալացին դուբլ ձեւակերպեց: «Առյուծների» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոյի գոլային փոխանցումից։ Բիրմինգհեմյան թիմի կազմում բրազիլացին իր նորամուտը նշեց՝  փոխարինման դուրս գալով 68-րդ րոպեին: 82-րդ րոպեին բրազիլացի ֆուտբոլիստը խփեց հանդիպման վերջին գոլը:

Հաշվետու խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Ասթոն Վիլան» (23) 13-րդն է։