Նոյերը փոխանակել է մարզաշապիկը «Քյոլնի» մարզչի հետ (VIDEO)

Գերմանիայի ընթացիկ առաջնության «Քյոլն» – «Բավարիա»  խաղից հետո (4:0) տեսախցիկները հետաքրքիր դրվագ են ֆիքսել: Հանդիպման ավարտից մի քանի րոպե անց «Քյոլնի» գլխավոր մարզիչ Սթեֆն Բոմգարտը մոտեցել է Նոյերին և կարճ խոսակցությունից հետո վերջիններս փոխանակվել են մարզաշապիկով և գլխարկով:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 19-րդ տուրից հետո «Բավարիան» զբաղեցնում է առաջին հորիզոնականը վաստակած 46 միավորներով: Դորտմունդի «Բորուսիան» 40 միավորով երկրորդն է: