«Արիսի» գլխավոր մարզիչ Լիասոս Լուկան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է Կիպրոսի առաջնության 16-րդ տուրում «Դոքսայի» հետ խաղում 1։0 հաշվով տարած հաղթանակը։

«Պարզապես մեծ ընտանիք ենք եւ դա երեւում է խաղադաշտում: Մենք հիմա խնդիրներ ունենք կազմի հետ կապված մի շարք պատճառներով, բայց խաղացողների որակները թույլ է տալիս պահպանել բարձր խաղամակարդակ։ Վերջին հանդիպումը լավագույնը չէր, հատկապես դիտարժանության տեսանկյունից։ Բայց ես գիտեմ, թե ինչեր են նախորդել  այս խաղին, և հպարտ եմ զգում մեր ֆուտբոլիստների համար։ Ունենք լավ պահեստայիններ, խաղադաշտ են դուրս գալիս նաև երկրորդ թիմի ֆուտբոլիստները։  Նրանք մեզ ուրախացնում են, նույնիսկ՝ զարմացնում։ Սենք սպասում ենք լեփ-լեցուն մարզադաշտեր, մեր տղաները արժանի են դրան»,- Լուկայի խոսքերն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը։

Նշենք, որ Կիպրոսի բարձրագույն խմբի առաջնության նորեկը վաստակած 33 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։