«Լոկոմոտիվը» վաղաժամ խզել է պայմանագիրը Զե Լուիշի հետ

«Լոկոմտիվը» և 30-ամյա հարձակվող Զե Լուիշը փոխադարձ համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը հայտնում է՝ «երկաթուղայինների» մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» հանդես էր գալիս 2020 թվականի հոկտեմբերից։ Այս ընթացքում հարձակվողը անցկացրել է 15 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ «Չեմպիոնշիփի» տեղեկություններով Լուիշը որոշել է չպահանջել աշխատավարձի մնացած մասը։ Նրա պայմանագիրի ժամկետը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2023 թվականի ամառը։