«Ջենոան» բանակցություններ է վարում Շևչենկոյի հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ

«Ջենոայի» ուկրաինացի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն մոտակա օրերին կարող է լքել իր զբաղեցրած պաշտոնը։ «Tuttomercatoweb» հաղորդման համաձայն՝ կողմերն այժմ բանակցություններ են վարում երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու վերաբերյալ։ Նշվում է, որ Շևչենկոյի ապագայի վրա չի ազդի նույնիսկ  Իտալիայի գավաթի խաղարկությունում «Միլանի» հետ մրցավեճում հնարավոր հաղթանակը։ Շևչենկոյին կարող են փոխարինել Ռուդի Գարսիան կամ Բրունո Լաբադիան։ Հիշեցնենք, որ Շևչենկոն «Ջենոան» գլխավորում է նոյեմբերից և այս ընթացքում թիմը տարել է ընդամենը մեկ հաղթանակ, 3 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 6 պարտություն։