«Մանչեստր Յունայթեդը» չի ցանկանում սպասել մինչև ամառ

«Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկը խնդրել է ակուբի ղեկավարությանը ձեռք բերել Դենիս Զաքարիայի տրանսֆերը։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ ավարտվում է գալիք ամռանը։ «Bild» պարբերականի հաղորդմամբ՝ «Կարմիր սատանաները» մտադրված չեն սպասել և ցանկանում են շվեյցարացուն ձեռք բերել այս ամիս։