Հոսպիտալացվել է Մինո Ռայոլան

Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան հոսպիտալացվել է և վիրահատվել։ Իտալական «Gazzetto dello Sport» պարբերականի հաղորդմամբ՝ Ռայոլային շտապ տեղափոխել են Միլանի հիվանդանոց: Նշվում է, որ վիրահատությունը անցել է բարեհաջող։ Իտալացու առողջական խնդիրների մասին տեղեկություններ դեռ չկան։ Այս պահին գործակալը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ Ռայոլան աշխատում է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը, Հենրիխ Մխիթարյանը, Պոգբան և համաշխարհային ֆուտբոլի այլ աստղեր։