«Արսենալի» հարձակվող Բալոգունը վարձավճարով հանդես կգա «Միդլսբրոյում»

«Միդլսբրոյի»մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արսենալի» 20-ամյա հարձակվող  Ֆոլարին Բալոգունը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Միդլսբրո»։ Ընթացիկ մրցաշրջանում Բալոգունը «Արսենալի» հիմնական կազմում անցկացրել է 4 հանդիպում, ինպես նաև 13 հանդիպում է անցկացրել երիտասարդական թիմի կազմում, դարձել 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։