«Յուվենտուսը» կվերսկսի բանակցությունները «Բարսելոնայի» հետ

Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել է, որ «Յուվենտուսը» այսօր կվերսկսի բանակցությունները «Բարսելոնայի» հետ հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իտալական ակումբը Դեպային ցանկանում է հրավիրել վարձակալական հիմունքներով։ «Յուվենտուսը» փոխարինող է փնտրում վնասվածք ստացած Ֆեդերիկո Կիեզային։ Ավելի վաղ, Դեպայի տեղափոխությունը  «Յուվենտուս» քննարկվում էր որպես  Ալվարո Մորատայի հնարավոր տրանսֆերի մի մաս, սակայն թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել էր, որ մինչև փոխարինող չգտնեն Մորատային վերջինիս չի տեղափոխվի Իսպանիա։

Հայտնի է, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է նաև Սերդար Ազմունի ծառայություններով։ Մեմֆիս Դեպայի գործող պայմանագրի ժամկետը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Նա ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 22 խաղ, դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։