«Նապոլին» գերազանցեց իր իսկ արդյունքը, «Ինտերն» այդ ճանապարհին է

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում հաղթանակներ տարան «Նապոլին» ու «Ինտերը»: Նեապոլցիները սեփական դաշտում 4:3 հաշվով հաղթեցին «Կրոտոնեին»: Կայացած 28 տուրից հետո «Նապոլին» արդեն խփել է 62 գոլ: Թիմն այս պահին ավելի շատ գոլ է խփել, քան անցած առաջնության 38 խաղում (61 գոլ):

Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա միլանցիներն 9-րդ անընդմեջ հաղթանակը տարան առաջնությունում: Նման բան առաջին անգամ է տեղի ունենաում սկսած 2007 թվականից, երբ «Ներաձուրիները» իտալական Սերիա «A»-ի ռեկորդ սահմանեցին՝ տանելով 17 անընդմեջ հաղթանակ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am