19-րդը. «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն

Իտալիայի ընթացիկ առաջնության 34-րդ տուրում «Ատալանտան» մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ: Թիմն ակտիվում ունի 69 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում: Առաջատարն «Ինտերն» է, որը հաշվետու տուրում հաղթանակ էր տարել: Կոնտեի գլխավորած թիմն ակտիվում ունի 82 միավոր: Սա նշանակում է, որ «Ներաձուրիներն» այլևս անհասանելի են մոտակա մրցակիցների, մասնավորապես «Ատալանտայի» համար:

«Ինտերը» ժամանակից շուտ ապահովեց առաջին տեղն ու հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Անցած 9 մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը բաժին էր հասնում միայն Թուրինի «Յուվենտուսին»: Նշենք, որ «Ինտերը» հաղթեց երկրի չեմպիոնի կոչումը 19-րդ անգամ իր պատմության մեջ: