Ինֆանտինոն՝ Էրիկսենի հետ տեղի ունեցած պատահարի մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն անդրադարձել է Դանիա — Ֆինլանդիա խաղի ժամանակ տեղի ունեցած պատահարին: առաջին կեսի վերջում դանիացիների առաջատար Կրիստիան Էրիկսենն ուշագնաց եղավ: Ֆուտբոլիստին շտապօգնության մեքենայով տարել են ստադիոնից: Էրիկսենի վիճակը կայունացել է, նա գտնվում է հիվանդանոցում: Գրեթե հարյուր տոկսով կարելի է ասել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա այս պահին վաղ է որևէ բան ասել: Նա կշարունակի գտնվել բժիշկների հսկողության տակ Rigshospitalet-ում:

«Մեր մտքերն ու լավագույն մաղթանքները Կրիստիան Էրիկսենի, նրա ընտանիքի ու Դանիայի հավաքականի ողջ անձնակազմի հետ են»,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերել է ՖԻՖԱ-ի լրատվական բաժինը: