Իմոբիլեի չորրորդ գոլը. Չիրոն զիջում է Պիոլային ու Ռոկկիին

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրի շրջանակներում կայացավ Հռոմի դերբին՝ դերբի դելլա կապիտալեն: «Լացիոն» կարողացավ երերք անպատասխան գնդակ ուղարկել «Ռոմայի» դարպասը:

Մրցավեճի հաշիվը բացեց Չիրո Իմոբիլեն: Վերջինս «Լացիոյի» մարզաշապիկով խփեց իր չորրորդ գոլը «Ռոմայի» հետ դերբիներում: Այս ցուցանիշով նա զիջում է երկու ֆուտբոլիստի: Խոսքը վերաբերում է Սիլիվիո Պոիլային և Տոմազո Ռոկկիին, որոնք դերբիներում համապատասխանաբար խփել են 6 և 5 գոլ:

Ընթացիկ առաջնությունում Իմոբլիեն անցկացրած 16 խաղում խփել է 12 գոլ և դարձել գոլային 2 փոխանցման հեղինակ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos