Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը նոր համալրում ունի։ Փյունիկցիներին է միացել 20֊ամյա վենեսուելացի հենակետային կիսապաշտպան Ռոմել Իբառան։ Ֆուտբոլիստը վենեսուելական «Դեպորտիվո Լա Գուայրայից» տեղափոխվել է վարձակալական հիմունքներով։
Իբառան հանդես է եկել նաև Վենեսուելայի Մ17 և Մ20 հավաքականներում։ Իբառան ներկայումս հանդիսանում է Վենեսուելայի Մ23 հավաքականի ֆուտբոլիստ։
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am