ԵԼ. «L» խումբ. «Հոֆենհայմը» առաջին տեղով անցավ հաջորդ փուլ

Եվրոպայի լիգա ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի խաղում «Հոֆենհայմը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց բելգիական «Գենտին»: Գերմանական թիմը վեց խաղում տարավ հինգ հաղթանակ և մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի և« վաստակելով 16 միավոր, առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ: Վերջին խաղին կրկին չմասնակցեց «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Սարգիս Ադամյանը:

Վերջինս ընթացիկ խաղարկությունում հասցրել է մասնակցել երկու հանդիպման և դառնալ երկու գոլի հեղինակ: Չեխական «Լիբերեցի» հետ մրցավեճում Ադամյանը փոխարինման դուրս գալուց հետո ձևակերպեց դուբլ: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում երեք խաղ է անցկացրել նաև Բունդեսլիգայի շրջանակներում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

ԼԻԲԵՐԵՑ-ՑՐՎԵՆԱ Զ 0-0 MC
ԼԻԲԵՐԵՑ. 2.Յուգաս, 3.Միկուլա, 6.Միխալ Սադիլեկ, 8.Մոսկերա (24.Ֆուկալա, 89), 10.Պեշեկ (11.Մատուշեկ, 68), 18.Կոշչելնիկ, 21.Յուսուֆ, 22.Բերան (25.Յակուբ Հրոմադա, 68), 23.Մարա, 30.Կաչարաբա, 34.Կնոբլոխ, 0.Յուսուֆ (7.Միխաել Ռաբուշիչ, 75)
ՑՐՎԵՆԱ Զ. 2.Միլան Գայիչ, 4.Միրկո Իվանիչ, 5.Միլոշ Դեգենեկ (6.Ռադովան Պանկով, 81), 8.Կանգա (22.Վելկո Նիկոլիչ, 53), 16.Դիեգո Ֆալչինելի, 19.Նեմանյա Միլունովիչ, 20.Նեգոշ Պետրովիչ, 23.Միլան Ռոդիչ (77.Մարկո Գոբելիչ, 71), 31.Մոհամեդ Նաբուան Էլ-Ֆարդու Բեն (25.Էրակովիչ, 81), 35.Սանոգո, 82.Միլան Բորյան, 8.Միրկո Իվանիչ (14.Ռիչմոնդ Բոակյե, 71)
Զգուշացում՝ 32՛ (Լ), 51՛ (Լ), Միլոշ Դեգենեկ 27՛ (Ց), Դիեգո Ֆալչինելի 49՛ (Ց), Մարկո Գոբելիչ 73՛ (Ց), Միլան Գայիչ 77՛ (Ց)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
38 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 62
10 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (1)
17 ՏՈՒԳԱՆՔ 22
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՀՈՖԵՆՀԱՅՄ-ԳԵՆՏ 4-1 (2-0) MC
1-0՝ Մաքսիմիլիան Բայեր 21՛, 2-0՝ Ռոբերտ Սկով 26՛, 3-0՝ Մաքսիմիլիան Բայեր 49՛, 4-0՝ Անդրեյ Կրամարիչ 64՛, 4-1՝ Նուրիու Ֆորտունա 81՛
ՀՈՖԵՆՀԱՅՄ. 8.Դենիս Գեյգեր (42.Amade, 75), 10.Մունաս Դաբուր, 12.Ֆիլիպ Պենտկե, 15.Կասիմ Նուհու, 20.Միյատ Գաչինովիչ, 25.Քեվին Ակպոգումա, 29.Ռոբերտ Սկով (19.Իսհակ Բելֆոդիլ, 61), 30.Ջոն, 33.Ժոաու Կլաուս (27.Անդրեյ Կրամարիչ, 61), 35.Մաքսիմիլիան Բայեր (14.Քրիստոֆ Բաումգարտներ, 75), 38.Շտեֆան Պոշ (6.Հովարդ Նորթվեյթ, 46)
ԳԵՆՏ. 5.Միշել Նգադու-Նգաջի, 6.Էլիշա Օվուսու (8.Վադիս Օջիջա-Օֆոե, 57), 9.Ռոման Բեզուս, 14.Ալեսիո Կաստրո-Մոնտես (17.Ջորդան Բոտակա, 76), 15.Միլադ Մոհամադի (25.Նուրիու Ֆորտունա, 46), 20.Բուկարի (7.Ռոման Յարեմչուկ, 57), 30.Նիկլաս Դորշ (24.Սվեն Կումս, 57), 32.Իգոր Պլաստուն, 33.Դավի Ռուֆ, 34.Թիմ Կլյանդինստ, 36.Դինո Արսլանաջիչ
Զգուշացում՝ 44՛ (Հ), 90՛ (Հ), Ռոման Բեզուս 73՛ (Գ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
62 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 38
14 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (4)
12 ՏՈՒԳԱՆՔ 19
10 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՀՈՖԵՆՀԱՅՄ 6 5 1 0 17 2 16
2 ՑՐՎԵՆԱ Զ 6 3 2 1 9 4 11
3 ԼԻԲԵՐԵՑ 6 2 1 3 4 13 7
4 ԳԵՆՏ 6 0 0 6 4 15 0
Hot Videos