«Ալաշկերտը» համալրել են հինգ նոր ֆուտբոլիստ

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ կազմը համալրել են 5 ֆուտբոլիստ: Թիմ են վերադարձել առաջնության ամենափորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը և «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը: «Գանձասար-Կապանից» «Ալաշկերտ» են տեղափոխվել պաշտպան Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը և Աշոտ Քոչարյանը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am