Հայկ Իշխանյանը «Շիրակից» տեղափոխվել է «Փյունիկ»

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 31-ամյա պաշտպան Հայկ Իշխանյանը, որն անցած առաջնության երկրորդ հատվածն անցկացրեց Գյումրու «Շիրակում»: Ֆուտբոլիստը հանդիսամում է նաև Հայաստանի Ազգային հավաքականի թեկնածու, որի կազմում անցկացրել է 13 խաղ։