Ըստ Կապառոսի՝ լավագույններն են Ռամոսն ու Լոպետեգին, ըստ Հենոյի՝ Լևանդովսկին ու Ֆլիկը

Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Տղամարդկանց Հայաստանի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:

Խոակին Կապառոս

Լավագույն ֆուտբոլիստ

  • 1. Սերխիո Ռամոս
  • 2. Ռոբերտ Լևանդովսկի
  • 3. Լիոնել Մեսսի

Լավագույն մարզիչ

  • 1. Խուլյեն Լոպետեգի
  • 2. Հանս-Դիտեր Ֆլիկ
  • 3. Զինեդին Զիդան

Լավագույն դարպասապահ

  • 1. Կեյլոր Նավաս
  • 2. Յան Օբլակ
  • 3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն

Հենրիխ Մխիթարյան

Լավագույն ֆուտբոլիստ

  • 1. Ռոբերտ Լևանդովսկի
  • 2. Կիլիան Մբապպե
  • 3. Տիագո Ալկանտարա

Լավագույն մարզիչ

  • 1. Հանս-Դիտեր Ֆլիկ
  • 2. Յուրգեն Կլոպ
  • 3. Խուլյեն Լոպետեգի

Լավագույն դարպասապահ

  • 1. Մանուել Նոյեր
  • 2. Կեյլոր Նավաս
  • 3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն

Մանուկ Սարգսյան

Լավագույն ֆուտբոլիստուհի

  • 1. Պեռնիլ Հարդեր
  • 2. Լյուսի Բրոնզ
  • 3. Դելֆին Կասկարինո

Լավագույն մարզիչ

  • 1. Ստեֆան Լերկ
  • 2. Սարինա Վիգման
  • 3. Ժան-Լյուկ Վասեր

Լավագույն դարպասապահ

  • 1. Կրիստիան Ենդլեր
  • 2. Էլի Ռոբակ
  • 3. Անն-Կատրին Բերգեր

Օլգա Օսիպյան

Լավագույն ֆուտբոլիստուհի

  • 1. Պեռնիլ Հարդեր
  • 2. Վենդի Ռենար
  • 3. Լյուսի Բրոնզ

Լավագույն մարզիչ

  • 1. Ժան-Լյուկ Վասեր
  • 2. Սարինա Վիգման
  • 3. Ստեֆան Լերկ

Լավագույն դարպասապահ

  • 1. Սարա Բուադդի
  • 2. Հեդվիգ Լինդալ
  • 3. Ալիսա Նահեր

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am