Գյումրու «Հայասան» կխաղա «Անդերլեխտի» հետ

Կայացել է կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Հայասային» բաժին է հասել բելգիական «Անդերլեխտը»: Նույն խմբում են նաև խորվաթական «Օսիեյկն» ու Մոնտենեգրոյի «Բրեժնիցա Պլեվլյան»: Գյումրին ներկայացնող «Հայասան» պետք է մեկ հանդիպում անցկացնի «Անդերլեխտի» հետ: Բելգիական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում թիմը կխաղա «Օսիյեկ» — «Բրեժնիցա» զույգի հաղթողի հետ: Հնարավոր հաջողության դեպքում «Հայասան» ևս մեկ հանդիպում կանցկացնի փլեյ-օֆֆ փուլում և միայն այնտեղ դրական արդյունքի հասնելուց հետո իրավունք կստանա մասնակցել խմբային փուլին: Դեռ հայտնի չէ «Հայասայի» պոտենցիալ մրցակցի անունը փլեյ-օֆֆ փուլում: