Հայ մասնագետն աշխատանքի կանցնի Ալի Ալիևի շտաբում

43-ամյա Ստեփան Դեմիրճյանը կհամալրի Կարագանդայի «Շախտյորի» մարզչական շտաբը, հայտնում է է KazFootball.kz պարբերականը:

2015 թվականից հայ մասնագետը հինգ մրցաշրջան է անցկացրել ղազախական «Կիզիլ-Ժարում», եղել է դարպասապահների մարզիչը: Անցած մրցաշրջանում աշխատել է «Կասպիյ» թիմում:

2019 թվականին, երբ «Կիզիլ-Ժարը» հաղթեց Ղազախստանի Առաջին լիգայում, Դեմիրճյանն աշխատում էր Ալի Ալիևի գլխավորած մարզչական շտաբում: Վերջինս ներկա պահին «Շախտյորի» գլխավոր մարզիչն է:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am