Կապառոսը հրապարակել է ընդլայնված կազմը. Խորեն Բայրամյանը չի միանա հավաքականին

Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 2 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը և «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Երկարատև դադարից հետո հավաքական է հրավիրվել «Արարատի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Այս տարի առաջին անգամ հավաքականին կմիանա նաև Սարգիս Ադամյանը: Ամբողջական ցուցակը՝ ստորև:

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
  • Անատոլի Այվազով – «Ուրարտու»
  • Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

  • Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
  • Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
  • Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
  • Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
  • Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
  • Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
  • Ռոբերտ Հակոբյան – «Փյունիկ»
  • Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
  • Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

Կիսապաշտպաններ

  • Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
  • Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)
  • Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
  • Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
  • Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
  • Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
  • Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
  • Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»
  • Սոլոմոն Ուդո – «Արարատ»
  • Կարեն Մուրադյան – «Արարատ»
  • Աղվան Պապիկյան — «Արարատ»

Հարձակվողներ

  • Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)
  • Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Խորեն Բայրամյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը չի միանա հավաքականին, քանի որ ստիպված կլինի Արգենտինա վերադառնալուց հետո անցնել երկշաբաթյա կարանտինի: Կորոնավիրուսի թեստերի անցկացումից հետո, կախված պատասխաններից, ֆուտբոլիստների ցանկում հնարավոր են փոփոխություններ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos