Հարոյանը չի մեկնել Կրիմսկ. Պաշտպանը կարող է հեռանալ «Տամբովից»

Ռուսական Sport24 պարբերականին հայտնի է դարձել, որ «Տամբովի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մեկնել Կրիմսկ, որտեղ թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը մտադիր է հեռանալ ակումբից:

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ «Տամբովն» ընթացիկ մրցաշրջանում ֆինանսական խնդիրներ ունի: Ակումբի պարտքն աշխատավարձերի մասով միայն գերազանցում է 150 միլիոն ռուբլին:

Հիշեցնենք, որ Հարոյանը «Տամբովում» է հանդես գալիս անցած տարվա հոկտեմբերից: Այս ընթացքում մասնակցել է 10 հանդիպման:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos