Հարոյանը հիմնականում մարզվել է անհատական ծրագրով

Իսպանական «Կադիսի» նորեկ Վարազդատ Հարոյանը կամաց-կամաց փորձում է հարմարվել նոր միջավայրին: Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնակցել է թիմի հերթական մարզմանը, բայց դրա մեծ մասն աշխատել է ընդհանուր խմբից հեռու անհատական ծրագրով: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: