Հոլանդի պատմական ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց բելգիական «Բրյուգեի» դարպասը: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Նորվեգացին կարիերայի ընթացքում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում անցկացրել է 12 խաղ և խփել է 16 գոլ: Մինչև «Բորուսիա» տեղափոխվելը Հոլանդն Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում աչքի է ընկել ավստրիական «Ռեդ-Բուլ Զալցբուրգի» կազմում:

Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության մեջ Հոլանդին հաջողվեց 15 գոլի սահմանը հատել է բոլորից ամենարագը: Հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը («ՊՍՎ Էյնդհովեն», «Մանչեսթեր Յունայթեդ») ժամանակին ցուցանիշին հասելու համար պահանջվել է 19 հանդիպում, նույնքան ժամանակ է պահանջվել է նաև Ռոբերտո Սոլդադոյից («Վալենսիա»): Հարի Կեյնը («Տոտենհեմ») դրան հասել է 20 խաղում: Կրիշտիանու Ռոնալդուն 15 գոլ խփել է 51 խաղում, Լիոնել Մեսսին՝ 29 խաղում, Ռոբերտ Լևանդովսկին՝ 25 խաղում:

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը «Զալցբուրգից» տեղափոխվել է «Բորուսիա» 2019 թվականի դեկտեմբերին: Նոր թիմի կազմում առաջին խաղում նորվեգացին ձևակերպեց հեթ-տրիկ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos