Գյումրիում կայացել է ՀՖՖ արտահերթ ժողովը. 24 անդամից ներկա են եղել 13-ը

Կայացել է ՀՖՖ արտահերթ ժողովը, որը նախաձեռնել են ակումբները: Սա առաջին դեպքն է, երբ ակումբներն են հանդես գալիս նման նախաձեռնությամբ: Ժողովը կայացել է Գյումրիում: ՀՖՖ 24 անդամից ներկա են եղել 13-ը: Օրակարգում է եղել «Անի», «Արագած», «Լոկոմոտիվ», «Տորպեդո», «Դիլիջան», «Վեստ Արմենիա» ակումբների անդամության կասեցման, ինչպես նաև «Շիրակի» ՀՖՖ-ին անդամագրման հարցերը: Առաջին հարցի հետ կապված ժողովին ներկա չեն եղել «Անիի» ու «Վեստ Արմենիայի» ներկայացուցիչները: Ամեն դեպքում որոշում է կայացվել վերը նշված ակումբների անդամությունը չկասեցնել: Ինչ վերաբերում է «Շիրակի» անդամագրմանն, ապա ներկաները միաձայն կողմ են քվեարկել: Նշենք, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությունից ոչ ոք ներկա չի եղել ժողովին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos