Գրիգոր Մելիքսեթյանը վերադարձել է «Փյունիկ»

Երևանի «Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմ է վերադարձել 34-ամյա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Մելիքսեթյանը «Փյունիկի» սան է և 2009/10 թթ, մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։ Հայաստանում Մելիքսեթյանը հանդես է եկել «Իմպուլս», «Գանձասար», «Ուլիս», «Արարատ», իսկ Իրանում՝ «Սարչեշմե», «Պայկան», «Գահար Զագրոս» թիմերում: