Երևանի «Արարատի» կազմը համալրել է դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Մելիքսեթյանը մրցելույթներ էր ունենում «Գանձասար-Կապանում», որն ընթացիկ առաջնության ընթացքում դուրս եկավ առաջնությունից:
Կարեիրայի ընթացքում հանդես է եկել նաև «Փյունիկում», «Իմպուլսում» և «Ուլիսում», իսկ 2013/14 մրցաշրջանում հանդես է եկել նաև «Արարատի» կազմում: Խաղացել է նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» և «Գահար Զագրոս» թիմերում, չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատում» և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ասել է Գրիգոր Մելիքսեթյանը:
«Գրիգոր Մելիքսեթյանը երկար տարիներ լավ մակարդակով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Վստահ եմ, որ Գրիգորն իր փորձով կկարողանա օգտակար լինել թիմին»,- ասել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am